ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Դատարանի վճռով այրվեց ծխախոտը

Դատարանի վճռով այրվեց ծխախոտը
07.12.2013 | 14:35

«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը Գեղարքունիքի մարզի 50 դպրոցներում իրականացրեց «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրը: Նպատակն էր դպրոցահասակների շրջանում բարձրացնել առողջության մասին գիտելիքների մակարդակը՝ ապահովելով առողջ ապրելակերպի մասին ճիշտ պատկերացում ծխախոտի օգտագործման առողջական հետևանքների և դրանցից առաջացած այլ հիվանդությունների զարգացման վերաբերյալ, ինչն իր հերթին կնպաստի ծխախոտի նկատմամբ դեռահասների բացասական վերաբերմունքին:

Ծրագրի շրջանակներում դպրոցներում 12 տարեկանից բարձր աշակերտների համար իրականացվել են սեմինար-քննարկումներ՝ ծխախոտի վտանգավոր ազդեցության վերաբերյալ, կազմակերպվել է հակածխախոտային պաստառներով ցուցահանդես, բաժանվել են ծխախոտի օգտագործման հակագովազդային պիտակներով կոնֆետներ և համապատասխան բուկլետներ: Իսկ ծրագրի ավարտին իրականացվեց ծխախոտի դատավարություն, և դատարանի վճռով այրվեցին ծխախոտն ու ծխախոտի տուփը:

Ծրագրի ղեկավար Վահան Դավթյանը նշում է, որ ծխախոտի դեմ տարվող պայքարը դեռևս չի համարվում բավարար, քանի որ բնակչության յուրաքանչյուր երեք քաղաքացուց մեկը համարվում է ծխող, և այդ վնասակար սովորությունը տարածվում է դպրոցահասակ տարիներից, ինչը բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն ուռուցքների առաջացման, այլև սիրտ-անոթային, նյարդային, մարսողական, շնչառական համակարգերի, միզասեռական օրգանների և զանազան ախտահարումների հարցում։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Վահան Դավթյանը շեշտեց, որ ծրագրի իրականացումը խիստ արդիական է, ուստի դեռահասների շրջանում հետաքրքիր, որակյալ և ամբողջական տեղեկատվությունը կխթանի, որպեսզի նրանց մոտ մարի ծխելու ցանկությունը, իսկ քաջածանոթ լինելով ծխախոտի վնասակար ազդեզությանը՝ կսկսեն միանալ ծխելու դեմ պայքարին:

Նշենք նաև, որ «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրն անցկացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 2003

Մեկնաբանություններ